Լևոն Արոնյանի 4-րդ ոչ-ոքին «London Chess Classic»-ում

09:50 - 08 Դեկ, 2015

Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը «London Chess Classic»-ի 4-րդ տուրում ևս կիսեց միավորը մրցակցի հետ: Մրցաշարի այս տուրում Արոնյանի մրցակիցը հոլանդացի Անիշ Գիրին էր:

Շախմատային օլիմպիադաների եռակի չեմպիոնը խաղում էր սև խաղաքարերով և գրոսմայստերները պարտիայի 33-րդ քայլին համաձայնեցին կիսել միավորը: Այժմ Արոնյանն ունի միայն 2 միավոր: Հաջորդ տուրում Արոնյանի մրցակիցն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն է:


ՀԱՕԿ լրատվության բաժին 

Այլ նորություններ