Հարավային Կորեայի Պուսան քաղաքում նշանակված սեղանի թենիսի աշխարհի առաջնությունը չեղյալ է հայտարարվել, որն արդեն երեք անգամ հետաձգվել է համավարակի պատճառով: Որոշումը կայացրել են մարզաձևի միջազգային ֆեդերացիան / ITTF / ու կազմակերպիչները։
Ստուգատեսը հնարավոր է տեղի ունենա օլիմպիական խաղերից հետո։ Այդ մասին կհայտարարվի առաջիկայում։
ITTF- ի գործկոմը հաստատել է 2021թ․ համաշխարհային դասակարգման աղյուսակը և տարեսկզբին կայանալիք օլիմպիական վարկանիշային մրցաշարերի անցկացումը։