Հայաստանի կանանց շախմատի հավաքականի հնաբնակներ Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը կմասնակցեն նոյեմբերի 2-ին ՌԴ Խանտի Մանսիյսկ քաղաքում մեկնարկելիք նոկաուտ մրցակարգով աշխարհի առաջնությանը: Ստուգատեսոում հանդես կգան 28 երկրների 64 ներկայացուցիչներ: Մրցակիցները միմյանց հետ կանցկացնեն երկու պարտիա: Նրանցից յուրաքանչյուրը մեկական անգամ կմրցի սև և սպիտակ խաղաքարերով: Պարտվողը դուրս կմնա հետագա պայքարից:
Մեր շախմատիստուհիները նախապատրսատվել են գրոսմայստերներ Արթուր Չիբուխչյանի և Զավեն Անդրիասյանի աջակցությամբ:Նոյեմբերի 3-ին նշանակված են առաջին հանդիպումները: Լիլիթ Մկրտչյանը կմրցի ուկրաինացի Աննա Ուշենինայի, իսկ Էլինա Դանիելյանը` Հունգարիան ներկայացնող վիետնամուհի Հոանգ Թրանգի հետ:
Աշխարհի առաջնությունը եզրագիծը կհատի նոյեմբերի 23-ին:
ՀԱՕԿ լրատվական բաժին