ՖԻՖԱ-ն թարմացրել է ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը։ ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի շրջանակում Վրաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականների նկատմամբ տարած հաղթանակներից հետո Հայաստանի ընտրանին առաջադիմել է երկու աստիճանով և զբաղեցնում է 99-րդ հորիզոնականը։
Աղյուսակը շարունակում է գլխավորել Բելգիայի հավաքականը։ Նրան առաջին հնգյակում հաջորդում են Ֆրանսիայի, Բրազիլիայի, Անգլիայի և Պորտուգալիայի թիմերը։
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է նաև Քաթարում 2022թ․ անցկացվելիք աշխարհի առաջնության որակավորման փուլի զամբյուղները։
Հայաստանի հավաքականը եվրոպական գոտու 5-րդ զամբյուղում է, որտեղ ընդգրկված են նաև Կիպրոսի, Ֆարերյան կղզիների, Ադրբեջանի, Էստոնիայի, Կոսովոյի, Ղազախստանի, Լիտվայի, Լատվիայի, Անդորրայի թիմերը։
Վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 7-ին:
Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունում անցկացվել են 13-րդ տուրի խաղերը․ << Արարատ >> - << Նոա >>՝ 1 ։ 1, << Լոռի >> - << Արարատ – Արմենիա >>` 0: 1:
14-րդ տուրի հանդիպումները կմեկնարկեն նոյեմբերի 30-ին։