Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դահլիճում անցկացվող Պերճ Խաչատրյանի անվան վոլեյբոլի միջազգային հուշամրցաշարին մասնակցում են տղաների 7 թիմ` «Արաբկիր», «Աջափնյակ», «Վանաձոր», «ԽՄՕՄՄ», «Նոր-Նորք», «Գավառ» և «Հնաբերդ»:
Իսկ ահա 4 աղջիների մրցաշարն անցկացվում է շրջանաձև համակարգով: Կմրցեն «Ավան», «ԽՄՕՄՄ», «Շենգավիթ» և «Թբիլիսի» հավաքական թիմերը:
Մրցաշարը մեկնարկում է դեկտեմբերի 4-ին և կավարտվի դեկտեմբերի 6-ին:
ՀԱՕԿ լրատվության բաժին