Ավարտվել են Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց / Vbet Ա լիգա / կանոնավոր առաջնության օրացուցային հանդիպումները:
Հաղթող է ճանաչվել « Էրեբունին »: Առաջին եռյակում են նաև «Ուրարտու» և ԲԿՄԱ թիմերը: Սակայն Հայաստանի չեմպիոնը և մրցանակակիրները դեռևս հայտնի չեն:
ՀԲՖ - ի կանոնակարգով նշած թիմերին միանում է հերթական եռյակը և վեց թիմեր գլխավոր եզրափակիչում / փլեյ – օֆֆ / որոշում են մրցանակակիրներին:
Հավելենք, որ օրացուցային հանդիպումների երկու լավագույն թիմերը, ներկա դրությամբ «Էրեբունին» և «Ուրարտուն», փլեյ –օֆֆի –ի մեկնարկում ազատ են, իսկ նրանց հաջորդող « Գյումրի » , « Արարատ », «Արցախ » և ԲԿՄԱ թիմերը միմյանց հետ հանդիպումներում որոշում են երկուական հաղթանակ տանող այն երկու ակումբներին, որոնք կմտնեն կիսաեզրափակիչ ու կմիանան « Էրեբունի» և « Ուրարտու » թիմերին:
Արդեն ավարտվել են «Գյումրի » - «Արարատ » թիմերի երկու հանդիպումները: Երկու անընդմեջ հաղթանակ է տարել «Գյումրին » և իր տեղը ապահովել է կիսաեզրափակիչում:
Այսօր կմեկնարկի ԲԿՄԱ –ի և « Արցախի » առաջին մրցավեճը: Նրանք կմրցեն նաև վաղը: Երկու հաղթանակ տանող թիմը նույնպես կմտնի կիսաեզրափակիչ և լավագույն քառյակը կորոշի ՀՀ տղամարդկանց բասկետբոլի առաջնության չեմպիոնին և մրցանակակիրներին:
Շարունակվում են VBET Հայաստանի կանանց առաջնության հանդիպումները:
«Երևան Բասկետը» 99 : 53 հաշվով հաղթեց «Լես Ֆոքսիսին» և մրցաշարում գրանցեց իր 11 –րդ հաղթանակը:
Այսօր ՝ մարտի 15-ին «Գյումրին» կընդունի «Հատիսին»: