ԱՌԱՅԺՄ ՄԵԿԱԿԱՆ ՉԵՄՊԻՈՆ ԵՎ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ

16:07 - 21 Ապր, 2022

Սոֆիայում  եզրագիծը հատում  է  Եվրոպայի բռնցքամարտի  երիտասարդական առաջնությունը:  Այսօր կայանում են վճռական մենամարտերը: Մրցումները շարունակվում են, իսկ մեզ հայտնի դարձավ, որ  եզրափակիչ մտած մեր տղաներից  երևանցի Էրիկ Իսրայելյանը / 60 կգ / մեծ առավելությամբ    հաղթեց  մրցակից  տանտիրոջը և դարձավ ոսկե մեդալակիր:  Նրա թիմակից , վանաձորցի Արես Հակոբյանը / 67 կգ / միավորներով զիջեց Ուկրաինայի պատվիրակին  և  կանգնեց պատվո պատվանդանի  << արծաթե >>  աստիճանին:

Մեր երրորդ հույսը ՝  երևանցի Համլետ Ադամյանը / 80 կգ /,  համաձայն գրաֆիկի, հույն մրցակցի հետ կմենամարտի  երեկոյան  ժամը 19. 00 –ի սահմաններում:

Այլ նորություններ