Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ Գոռ Մինասյանը դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն:
Տղամարդկանց 105+ կգ քաշային կարգում մրցում էին 10 ծանրորդներ Վրաստանից, Չեխիայից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Հունգարիայից, Էստոնիայից, Հայաստանից:
Պոկում վարժությունում Գոռ Մինասյանը բարձրացրեց բոլոր կիլոգրամները: Նախ` 195 կգ, հետո՝ 200 կգ և վերջում էլ 205 կգ: Այս ձևում Մինասյանը առաջին տեղը զիջեց միայն վրացի մարզիկին և դարձավ փոքր արծաթե մեդալակիր:
Հրում վարժությունում հայ ծանրորդը հանեց 231 կգ և 237 կգ և միայն 4-րդ տեղոմ էր: Երկամարտի 442 կգ արդյունքով Գոռ Մինասյանը դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն:
Լուսանկարներն՝ այստեղ
Նորվեգիա, Ֆորդե
ՀԱՕԿ լրատվության բաժին