Ճապոնիայի Ֆուկուսիմա քաղաքի ուսումնական կենտրոնում ապրիլի 2 - 30 –ը կցուցադրվի օլիմպիական կրակը։ Կան որոշ սահմանափակումներ։ Անվտանգության համար մարդիկ միմյանց միջև տարածություն կպահպանեն։
2011 թ․ աղետից հետո Ֆուկուսիման դարձել է երկրի վերականգնման խորհրդանիշ։ Մարտի 26-ին այդ քաղաքում պետք է մեկնարկեր օլիմպիական կրակի փոխանցավազքը, սակայն, ինչպես հայտնի է , այն հետաձգվեց կորոնավիրուսի պատճառով։