Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Տեդրոս Ադան Գեբրեյեսուսը հայտնել է, որ կորոնավիրուսի համաճարակը մեծ թափ է ստացել աշխարհում։ Նման հանգամանքներում անիմաստ էր շարունակել նախապատրաստությունը Տոկիոյի օլիմպիական խաղերին, որին պետք է մասնակցեին աշխարհի 11 հազար մարզիկներ։ Ճիշտ չէր լինի այն անցկացնել առանց հանդիսականի։