Ավարտվեց հեծանվահրապարակի տարվա առաջին մրցաշարը

17:55 - 23 Ապր, 2016

Երևանի հեծանվահրապարակում ավարտվեց 2016 թվականի մրցաշրջանի առաջին առաջնությունը:

Ապրիլի 21-ից 23-ը հեծանվահրապարակում կայացած առաջին մրցաշարում ընդհանուր հաշվարկով` մեծահասակների պայքարում, լավագույն արդյունք գրանցեց Պավել Ստեփանյանը: Երկրորդ հորիզոնականում Մհեր Մկրտչյանն էր, իսկ եռյակի վերջում Ռոբերտ Խաչատրյանը:

Պատանիների պայքարում հաղթող դարձավ Լևոն Լավչյանը: Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրեցին Ամո Ասուբովը և Հովհաննես Երանոսյանը:

Հեծանվորդները արդեն նախապատրաստվում են խճուղիի Հայաստանի առաջնությանը, որը կկայանա մայիսի 12-ից 15-ը:

 

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ