Շվեյցարիայի ազգային օլիմպիական կոմիտեն ուսումնասիրում է 2030թ. ձմեռային օլիմպիական խաղերը հյուրընկալելու հնարավորությունը և մտադիր է միջոցառումը անցկացնել երկրի տարբեր քաղաքներում։
Պայմանների քննարկումը կավարտվի առաջիկա նոյեմբերին։ Նախատեսվում է հարցում անցկացնել նաև բնակչության շրջանում:
Ի դեպ, Շվեյցարիան երկու անգամ ընդունել է ձմեռային օլիմպիական խաղերը՝ 1928թ. և 1948թ. Սենտ Մորից քաղաքում։
Հաջորդ ձմեռային օլիմպիական խաղերը կանցկացվեն Իտալիայի Միլանում և Կորտինա դ'Ամպեցցոյում 2026թ. փետրվարի 6- 22-ը։