Ճապոնիայի ոստիկանության 65- ից բարձր տարիքի թոշակառուները կամավոր սկզբունքով կհսկեն Տոկիոյի օլիմպիական խաղերի մարզահամալիրների անվտանգությունը:
Վետերան սպաների խմբում այժմ ընդգրկված է 90 մարդ: Նրանք հիմնականում հերթապահելու են Տոկիոյի ազգային մարզադաշտում, որտեղ տեղի կունենան խաղերի բացման և փակման արարողությունները, կստուգեն հանդիսականների իրերը, կկարգավորեն մարզասերների հոսքը, կհետևեն սոցիալական ցանցերում տեղադրված սպառնող գրառումներին:
Տեղի է ունեցել արարողություն, որի ժամանակ ելույթ է ունեցել 87-ամյա Յուդզո Սուդզուկին, ով, որպես ոստիկանության սպա, մասնակցել է Տոկիոյի 1964թ. օլիմպիական խաղերի անվտանգության ապահովմանը: Նա վետերաններին կոչ է արել անել ամեն ինչ ամառային խաղերի ապահով անցկացման համար: