Ավարտվեցին Եվրոպայի բռնցքամարտի երևանյան առաջնության քառորդ եզրափակիչ հանդիպումները:
ԶԼՄ – ները ներկայացրել են այս փուլի մասնակից Հայաստանի հավաքականի ինը բռնցքամարտիկների և նրանց մրցակիցների անունները:
Ժամը 21 .00 –ին հայտնի դարձավ մեր վերջին մարզիկի՝ Նարեկ Մանասյանի / 92 կգ / մրցելույթի արդյունքը: Նրա մրցակիցն էր հունահայ Վահան Նանիտզանյանը: Բոլոր երեք ռաունդներում նկատելի էր Նարեկի առավելությունը: Նա հաղթեց , մտավ կիսաեզրափակիչ և իր համար ապահովեց առնվազն բրոնզե մեդալ:
Մեր թիմից նման հաջողության հասան նաև Արթուր Բազեյանը / 57 կգ /, Հովհաննես Բաչկովը / 63, 5 կգ / և Ռաֆայել Հովհաննիսյանը / 86կգ /:
Մեր մյուս հինգ ներկայացուցիչները պարտվեցին:
Ինչպես հայտնի է, վաղը, մրցաշարում դադար է հայտարարված, իսկ հաջորդ օրը ՝ մայիսի 29 –ին, տեղի կունենան կիսաեզրափակիչի հանդիպումները: