Շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները վերադարձան Եվրոպայի թիմային առաջնությունից:
Շախմատի հավաքականի անդամներ Գաբրիել Սարգսյանը և Կարեն Գրիգորյանը թիմի գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանի գլխավորությամբ Իսլանդիայից վերադարձան Հայաստան: Լևոն Արոնյանը և Հրանտ Մելքումյանը Եվրոպայի առաջնության ավարտից հետո մեկնել են Գերմանիա և չէին վերադարձել հայրենիք:
«Իհարկե Եվրոպայի թիմային առաջնությունն անցավ շատ լարված պայքարում: Նույնիսկ մրցաարի ավարտից հետո վստահ չէինք որ մրցանակային տեղ կզբաղեցնենք: Մենք լրացուցիչ միավորներով զբաղեցրեցինք երկրորդ տեղը, որը շատ ուրախալի էր: Իմ կարծիքով մեկ պարտիան բավարար է հավաքականի անդամ զգալու համար: Այս հավաքականի կազմում խաղալը մեծ պատիվ է»,-լրագրողների հետ զրույցում ասաց հավաքականի նորեկ Կարեն Գրիգորյանը:
Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը:
Լուսանկարներն՝ այստեղ:
ՀԱՕԿ լրատվության բաժին