Հայաստանի սպորտային մարմնամարզիկները վստահ մրցելույթներ ունեցան Եգիպտոսի Կահիրեում անցկացված աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլում: Արթուր Դավթյանը / հենացատկ / և Վահագն Դավթյանը / օղակներ / գրավեցին առաջին տեղը և նվաճեցին հաղթողի կոչումը:
Երկրորդ տեղը գրավեց Հարություն Մերդինյանը / նժույգթափեր /: Արժանին պետք է մատուցել մեր հավաքականի անվանի վետերանին` կրկին մեդալակիր դառնալու առթիվ:
Ընդհանրապես գովասանքի են արժանի Հայաստանի հավաքականի բոլոր մարմնամարզիկները, որոնք արդեն քանի մրցաշրջան կայուն մրցելույթներ են ունենում միջազգային պատասխանատու մրցաշարերում և հայրենիք են վերադառնում մեդալներով:
Հաջողությունը, անշուշտ, բացատրվում է գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի և նրա օգնականների հուսալի, նվիրական աշխատանքով: