ԲԵԼԳՐԱԴԻ ՀԱՅՏԸ

10:31 - 02 Հուլ, 2020

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան  / UWW / նախնական որոշում է կայացրել  2020թ․  աշխարհի առաջնությունն անցկացնել   դեկտեմբերին։ Աշխարհի ուժեղագույն ըմբիշներին հյուրընկալելու  ցանկություն է հայտնել Սերբիայի մայրաքաղաք Բելգրադը:

Սերբիան երկու անգամ ընդունել է  Եվրոպայի առաջնության մասնակիցներին, իսկ աշխարհի առաջնությունը կկայանա առաջին անգամ։ 

2020-ին, օլիմպիական տարում,  նախատեսված չէր  անցկացնել աշխարհի առաջնություն։ Տոկիոյի խաղերը մեկ տարի հետաձգելու կապակցությամբ UWW- ն այնուամենայնիվ մտադիր  է  կազմակերպել միջոցառումը, որպեսզի ըմբիշները հարստացնեն իրենց մրցափորձը:

Այլ նորություններ