Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը արդեն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում է:
Այնտեղ մեր ընտրանին երեկ անցկացրեց առաջին պարապմունքը: Իսկ այսօր, գլխավոր մարզիչ Ռոման Բերեզովսկու ղեկավարությամբ, «Էյր Ալբանիա» մարզադաշտում, մեր թիմը լրիվ կազմով կանցկացնի նախախաղային մարզումը:
Հիշեցնենք, որ Ալբանիա – Հայաստան ընկերական հանդիպումը կմեկնարկի նոյեմբերի 19-ին, Երևանի ժամանակով ժամը 20:30-ին: