ՉՈՐՍ ՄՐՑԱՆԱԿ

11:17 - 21 Հուն, 2021

Կիպրոսի Նիկոսիայում ավարտվեց Եվրոպայի աթլետիկայի թիմային առաջնությունը: Երրորդ խմբի մրցաշարում մեր երեք մարզիկներ դարձան մրցանակակիր:

Եռացատկում հաղթող ճանաչվեց  Լևոն Աղասյանը: Պատվանդանին երկու անգամ կանգնեց վազորդ Երվանդ Մկրտչյանը: Նա անգերազանցելի էր 3000մ. խոչընդոտավազքում և երրորդն էր ՝ 1500մ. վազքում:

Մարզուհիների 800մ. վազքատարածությունում  եզրագիծը երրորդը հատեց Էլլադա Ալավերդյանը:

Այլ նորություններ