Թաիլանդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի առաջին ներկայացուցիչ Իզաբելա Յայլյանն (59 կգ) ավարտեց ելույթը:
Հայ մարզուհին հանդես եկավ B խմբում, որտեղ երկամարտի 202 կգ (92+110) արդյունքով զբաղեցրեց 6-րդ տեղը:
Աշխարհի առաջնությունում Հայաստանն ունի 9 ներկայացուցիչ:
Սեպտեմբերի 22-ին հանդես կգա Անդրանիկ Կարապետյանը (81 կգ):