Շախմատի միջազգային ֆեդերացիան / ՖԻԴԵ / հրապարակել է դասակարգման նոր աղյուսակը։ Երևանցի Լևոն Արոնյանը նույն ՝ յոթերորդ հորիզոնականում է։
Ցանկը գլխավորում է աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենը։ Լավագույն տասնյակում են նաև Ֆաբիանու Կարուանան, Դին Լիժենը, Յան Նեպոմնյաշչին, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Ալեքսանդր Գրիշչուկը, Ուեսլի Սոն, Թեյմուր Ռաջաբովը և Անիշ Գիրին:
Հայաստանցի ևս չորս գրոսմայստերներ առաջին հարյուրյակում են․ Գաբրիել Սարգսյանը 53 –րդն է, Կարեն Գրիգորյանը 71 -րդը, Հրանտ Մելքումյանը 77 -րդը և Սերգեյ Մովսեսյանը 98 -րդը ։