ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԵՐԳԱՆՔԸ

11:27 - 15 Մար, 2023

Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում այսօր երեկոյան տեղի կունենա կանանց բռնցքամարտի աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը: Հայաստանի հավաքականը, վաստակավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ, արդեն մրցավայրում է և հարամարվել է պայմաններին: Հիշեցնենք մեր թիմի կազմը. Գայանե Տեր-Բարսեղյան / 48 կգ /, Անուշ Գրիգորյան / 50 կգ /, Եկատերինա Սիչևա / 54 կգ /  Էլիդա Քոչարյան / 60 կգ /, Սոնա Հարությունյան / 63 կգ /  և Անի Հովսեփյան /  70 կգ /:

Արդեն մամլո ասուլիս է հրավիրել բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի  / IBA / նախագահ Ումար Կրեմլյովը: Նա մասնավորապես ասել է, որ ամեն բան արվել է մրցաշարի կազմակերպական հարցերին լիակատար լուծում տալու համար: Մրցումների ամբողջ ընթացքը լինելու է թափանցիկ և  արդար, նպատակով , որ արժանիները դառնան մեդալակիր: Մրցանակային հիմնադրամը 2 , 5 ԱՄՆ դոլարի է հավասար:

Մասնակցության առումով ռեկորդ է գրանցվել: Սովորաբար կանանց  աշխարհի նախորդ առաջնություններին մասնակցել են 256 –ական  մարզուհիներ: Այս անգամ հայտավորվել է  333 մասնակից:

Մենամարտերի ընթացքին կհետևեն նաև միջազգային օլիմպիական կոմիտեի պատվիրակները:

Վաղը ՝ մարտի 16 –ին, նշանակված են նախնական փուլի հանդիպումները, իսկ եզրափակիչ մենամարտերը  կկայանան մարտի 26 –ին:  

 

 

 

 

Այլ նորություններ