ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԱՖՐԻԿԱՅՈՒՄ

11:10 - 26 Հոկ, 2020

<< Դաքար -2026 >> պատանեկան օլիմպիական խաղերի կազմկոմիտեն և ՄՕԿ-ը  երկօրյա առցանց հանդիպման ժամանակ քննարկել են նախապատրաստական աշխատանքների ծրագրերը։ 

Ինչպես հայտնի է, այդ խաղերը  պետք է կայանային 2022թ․։ Միջոցառումը  2026թ․  հետաձգելու մասին որոշումը այս տարվա հուլիսին կայացրել էր ՄՕԿ –ը, քանի որ համավարակի պատճառով  կազմակերպության  հովանու ներքո  անցկացվող մրցումների խիտ ժամանակացույց էր ստեղծվել։

Ժամկետի փոփոխությունը բացառիկ հնարավորություն է տալիս Դաքարին նախապատրաստությունն  ավելի մանրակրկիտ դարձնելու համար: Կազմկոմիտեն կկարողանա կանխատեսել բոլոր մանրուքները, առաջիկա մեկնարկները դարձնել եզակի  ու հիշարժան , - ասել է ՄՕԿ –ի համակարգող հանձնաժողովի նախագահ  Քիրստի Քովենթրին: 

Որոշվել է  ուշադիր լինել Դաքարի մարզահամալիրների վերակառուցման  և կառուցվելիք  մարզադաշտի աշխատանքների նկատմամբ: 

ՄՕԿ-ը մինչև 2026թ․ Սենեգալում  նախատեսում է    մարզիկների և մարզիչների համար  բազմաթիվ կրթական նախագծեր իրականացնել։

Պատանեկան օլիմպիական խաղերն առաջին անգամ կանցկացվեն Աֆրիկայի մայրցամաքում: 

 

 

Այլ նորություններ