Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեում ավարտվեց ազատ ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:
Հայաստանը մրցավայր էր գործուղել յոթ ըմբիշ: Նրանցից չորսը հայրենիք կվերադառնա մեդալով:
Ռազմիկ Պապիկյանը / 61 կգ / և Հրայր Ալիխանյանը / 74 կգ / դարձել են երկրորդ, իսկ Արման Անդրեասյանը / 70 կգ / ու Արման Ավագյանը / 79 կգ / ՝ երրորդ մրցանակակիր :
Այսօր պայքարը կսկսեն հունահռոմեական ոճի նույն ՝ մինչև 23 տարեկան ըմբիշները: