Հաճելի լուր ստացվեց Լեհաստանի Վրոցլավ քաղաքից: Եվրոպայի հրաձգության առաջնությունում, օդամղիչ զենքաձևերում, սպասելիքները գերազանցեց երևանցի Գոռ Խաչատրյանը: Նա երիտասարդական առաջնության ծրագրով, << խառը վազք >> մրցաձևում, 20 + 20 կրակոցներով վաստակեց 382 միավոր, միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը, նվաճեց աշխարհամասի երիտասարդների հաղթողի կոչումը և պարգևատրվեց ոսկե մեդալով:
Եվրոպայի ռեկորդ գրանցեց մեր Գոհար Հարությունյանը: Երեկ նա Հայաստանի կանանց հավաքականի կազմում, ինչպես հայտնի է, թիմային պայքարում գրավեց երրորդ տեղը: Նրա խոցած 549 միավորը հին աշխարհամասի երիտասարդական նոր բարձրագույն նվաճում է:
Փակ մարզասրահներում անցկացվող Եվրոպայի հրաձգության առաջնությունը շարունակվում է: