Այսօր կորոշվեն Հայաստանի տղամարդկանց բռնցքամարտի մեծահասակների և երիասարդական առաջնությունների հաղթողներն ու մրցանակակիրները: Ժամը 12 . 00 –ից մայրաքաղաքի << Դինամո >> մարզադահլիճում կսկսվեն որոշիչ հանդիպումները: Իսկ ահա կանանց մրցավեճը ավարտվեց երեկ և հայտնի դարձան մեր երկրի բոլոր վեց քաշային կարգերի հաղթողներն ու մրցանակակիրները:
Չեմպիոնուհի դարձան Լուսինե Գևորգյանը / 48 կգ /, Արևիկ Դոխոյանը / 52 կգ /, Տաթևիկ Խաչատրյանը / 54 կգ /, Անի Մանուկյանը / 57 կգ /, Էլիդա Քոչարյանը / 60 կգ / և Սոնա Հարությունյանը / 63 կգ /: