Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հաստատել է աշխարհի 2021թ. առաջնության անցկացման նոր ժամկետները / դեկտեմբերի 7 -17 –ը /:
Նախապես մրցավայր էր ընտրված Պերուի մայրաքաղաք Լիման: Թե որն է լինելու հյուրընկալող նոր քաղաքը, առայժմ հայտնի չէ:
Ամեն բանից անկախ, Հայաստանի ծանրամարտի ազգային հավաքականը նախապատրաստվում է այդ կարևոր ստուգատեսին: Ուսումնամարզական հերթական հավաքը նախատեսված է սկսել սեպտեմբերի 27 –ին ՝ Աբովյանում: