ԴԱՀՈՒԿԱՎԱԶՔ. ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ՀԵՏՈ

13:22 - 19 Հուն, 2021

Աշոցքում անցկացվեց Հայաստանի դահուկավազքի առաջնության առաջին փուլը: Հայտավորված էր 34 մարզիկ – մարզուհի / 22 տղամարդ, 12 կին /:

Դասական և ազատ ոճերում ուժեղ սեռի ներկայացուցիչները մրցեցին 10 կմ , իսկ գեղեցիկ սեռինը՝ 5 կմ դահուկուղիներում: Նրանք ներկայացնում էին Գյումրիի, Վանաձորի և Աշոցքի տարածաշրջանները:

Առավել հաջող հանդես եկան տանտերերը: Մրցանակային եռյակներում տեղ գտան հաջորդաբար Միքայել Միքայելյանը, Թադևոս Պողոսյանը, Սպարտակ Ոսկանյանը և Կատյա Գալստյանը, Անգելինա Մուրադյանը և գյումրեցի   Նելլի Խաչատրյանը:

ՀՀ առաջնության երկրորդ փուլը կմեկնարկի դարձյալ Աշոցքում ՝ փետրվարի 14 –ին:

Տղամարդկանց առաջատար Միքայել Միքայելյանը կմասնակցի  փետրվարի 10 – ին Ֆինլանդիայում մեկնարկելիք աշխարհի երիտասարդական առաջնությանը: Նրան այնուհետև կմիանան Թադևոս Պողոսյանը,Կատյա Գալստյանը ու մեր եռյակը հանդես կգա Չեխիայում  փետրվարի 23 –ին սկսվող օլիմպիական վարկանիշային մրցաշարում:

Մրցումների շարքը կշարունակվի. կհաջորդեն  Գերմանիայում և Շվեդիայում  նախատեսված աշխարհի գավաթի  խաղարկության փուլերը, որոնցում կպայքարեն Հայաստանի վեց դահուկորդներ . . .

 

 

 

 

Այլ նորություններ