Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը / WADA / փորձարկման և հետաքննության նոր միջազգային չափանիշ է սահմանել , որն ուժի մեջ է մտել հունվարի 1-ից։ Այն արգելում է մարզիկներին ալկոհոլ օգտագործել դոպինգ ստուգման համակարգում:
Աշխարհի շատ երկրներում մինչև 2021թ․ հունվարի 1-ը դոպինգ-թեստավորման ընթացքում մարզիկներին արգելված չէր ալկոհոլ օգտագործել: Գարեջուրը և որոշ թույլ ալկոհոլային ըմպելիքներ ունեն միզամուղ հատկություններ։ Դրանք օգտագործում են այն մարզիկները, որոնց օրգանիզմը գործնականում ջրազրկվում է մրցումների ավարտից հետո։ Նրանք նմուշների հանձնումը արագացնելու համար են ընդունում նշած ըմպելիքները:
Մասնագետները կարծում են ,որ փորձարկվող անձի մեզի մեջ է թույլ ալկոհոլային խմիչքների առկայությունը կարող է աղավաղել դոպինգ թեստի վերլուծության արդյունքները: Բացի այդ, վերահսկման կետերում, ալկոհոլի կիրառումը երբեմն հանգեցնում է մարզիկների ոչ այնքան պարկեշտ վարքին։ Դա կարող է արտահայտվել դոպինգ-հսկողության տեսուչներին ուղղված սպառնալիքներով: Մասնագետներն ընդգծում են , որ ալկոհոլը վնասակար է մարզիկների առողջության համար: