Գեղասահորդներ Կարապետյան-Սենեկալ զույգը կարճ ծրագրից հետո 20-րդ տեղում է

18:55 - 28 Հուն, 2016

Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը Եվրոպայի մեծահասակների առաջնության կարճ ծրագրից հետո 20-րդ տեղում են:

Պարային զույգերի պայքարում Կարապետյան-Սենեկալ զույգը հավաքեց 50,17 միավոր և զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը:

Առաջին տեղում Իտալիան  ներկայացնող Աննա Կապելինի-Լուկա Լանոտե  զույգն է: Նրանք հավաքեցին 72,31 միավոր:

Գեղասահքի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներակայացնում են գեղասահորդներ Սլավիկ Հայրապետյանը, Անաստասիա Գալուստյանը և Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը: Անաստասիա Գալուստյանն ունի աշխարհի առաջնության վարկանիշ, իսկ Սլավիկ Հայրապետյանն աշխարհի առաջնության մասնակցության վարկանիշ ձեռք բերելու համար կպայքարի Եվրոպայի առաջնությունում: Թինա Կարապետյան և Սիմոն Սենեկալ պարային զույգը կարճ ծրագրում վարկանիշ ձեռք բերելու դեպքում նույնպես հնարավորություն կունենա Հայաստանը ներկայացնելու աշխարհի առաջնությունում, որը կկայանա ԱՄՆ-ի Բոստոն քաղաքում:

 

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ