ՀՀ աթլետիկայի պատվիրակությունը այսօր լուսադեմին Երևան - Մինսկ- Ստամբուլ երթուղով մեկնեց Թուրքիա։ Ստամբուլում սեպտեմբերի 12 – 13 –ին կանցկացվի Բալկանյան երկրների մինչև 20 տարեկանների առաջնությունը։
Հայաստանի թիմը բաղկացած է յոթ մարզիկից։ Նրանք ասպարեզ կելնեն մարզիչներ, երևանցի Էրիկ Նուրիջանյանի և կապանցի Արտյոմ Պողոսյանի ղեկավարությամբ։ Մեր աթլետները հանդես կգան հեռացատկ, եռացատկ, վազք և արգելավազք մրցաձևերում։
Սեպտեմբերի 19-20- ը Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքում կանցկացվի Բալկանյան երկրների մեծահասակների առաջնությունը: Մեր երկրի 12 աթլետներին մրցավայր կուղեկցեն երեք մարզիչներ։