ԱՌԱՋԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ

11:58 - 04 Փետ, 2021

Միջազգային օլիմպիական  կոմիտեն   / ՄՕԿ /  և  Տոկիոյի խաղերի կազմկոմիտեն ներկայացրել են մրցումների ընթացքում մարզիկների վարքագծի կանոնների  պահպանման առաջին տարբերակը։

Նորամուծություններից մեկը բջջային հավելվածն է, որը մարզիկ - մարզուհիները ստիպված կլինեն օգտագործել խաղերի ընթացքում և իրենց առողջական վիճակի վերաբերյալ հաշվետվություններ ուղարկել  առողջապահական մարմիններին: 

Կազմակերպիչները հատուկ ուշադրություն կդարձնեն  մարզիկների վարքագծին: Մարզավանի  բոլոր բնակիչները պետք է հնարավորինս խուսափեն ֆիզիկական շփումներից իրենց թիմի անդամ չհանդիսացող  անձանց հետ և պահպանեն 2 մետր  հեռավորություն: 

Մարզիկներին կարգելվի նաև  մրցումներին ներկա լինել  որպես հանդիսատես: Տոկիո մեկնելուց առնվազն 72 ժամ առաջ,  նրանք պետք է հանձնեն  կորոնավիրուսի թեստ և արդյունքը ներկայացնեն կազմկոմիտե: 

Խաղերին մասնակցելու համար պարտադիր  չէ պատվաստվել վիրուսի դեմ։ Նախանշված կանոնները կգործեն  բոլոր մասնակիցների համար, անկախ այն հանգամանքից պատվաստված են , թե՝ ոչ

Տրիբունաներում երկրպագուներին արգելվելու են  վանկարկումները, նրանք  կարող եք ծափահարություններով աջակցել մարզիկներին: 

Կարգազանցները կհեռացվեն մրցումներից։

Այլ նորություններ