Մեր երկրի առաջատար ինը նշանառուներ կմասնակցեն նոյեմբերի 17 –ից Լեհաստանի Բելաստոկ քաղաքում սկսվելիք ուսումնամարզական միջազգային հավաքին:
Գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը և երկրորդ մարզիչ Անդրանիկ Այվազյանը թիմում ընդգրկել են ատրճանակավարներ Էմիրա Կարապետյանին, Նարե Գաբրիելյանին, Բենիկ Խլղաթյանին,Զավեն Իգիթյանին,Նորայր Առաքելյանին, Գևորգ Մելքոնյանին, հրացանակիրներ Հրաչիկ Բաբայանին, Սուրեն Քերյանին և Սեդա Գաբրիելյանին:
Հավաքի ավարտից հետո նրանք կմասնակցեն նույն տեղում նոյեմբերի 29 –ից՝ դեկտեմբերի 3 –ը նշանակված միջաջազգային մրցաշարին / օդամղիչ զենքով /: Այդ ստուգատեսին կհաջորդի Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում դեկտեմբերի 8 –ին սկսվելիք միջազգային մեկ այլ մրցաշար, որին կմասնակցեն նաև մեր հրաձիգները:
Օլիմպիական վարկանիշային երեք մրցաշար է նախատեսված հաջորդ մրցաշրջանում՝ հունվար – մայիս ամիսներին:
Հիշեցնենք , որ մեր հրաձիգներից առայժմ Փարիզի խաղերին մասնակցելու ուղեգիր է նվաճել միայն Էլմիրա Կարապետյանը