ՓԱՐԻԶԸ ՀԻԱՑՆՈՒՄ, ԶԱՐՄԱՑՆՈՒՄ Է

12:07 - 02 Ապր, 2024

Փարիզի Վերսալն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Անցյալ տարի այն ունեցել է ավելի քան  ութ միլիոն այցելու:

Դժվար է այս տարվա ամառային օլիմպիական խաղերի  ձիասպորտի մրցումների համար ավելի էլեգանտ և հեղինակավոր վայր գտնել,  քան Վերսալի պալատն է: Այո, հենց այդ  դղյակում կանցկացվի նժույգավարների պայքարը և դրա համար զարմանալ պետք չէ, քանզի շարունակվում է  5,3 կմ երկարությամբ մրցուղու շինարարությունը: Այնտեղ  աշխատանքների  70% -ը արդեն ավարտված է:

Նախագիծը  ներառում է  ժամանակավոր տրիբունաների տեղադրում: Սակայն գլխավորը << Ապոլոն >>  արձանախմբի վերակառուցումն էր, որը  բարոկկո երաժշտության հնչյունների ներքո  նորից իջեցվել է ջրավազան:

Ժան-Բատիստ Թուբի 1671թ. ստեղծած  արձանը պատկերում է Ապոլոնին՝ չորս ձիերով լծված կառքում ՝  իր ժառանգորդ Ֆեյտոնի և դելֆինների կողքին:

Արձանախումբը վերականգնող վարպետների  առջև խնդիր էր դրված  նախկին շքեղությունը վերականգնելու համար մոխրագույն երանգները ոսկեփայլ դարձնել: Հապա պալատի խորհրդանիշ  13 քանդակները, որոնք զարդարված են  35 000 ոսկեզօծ տերևներով . . .

Վերսալի առօրյա կյանքի անբաժանելի մասը կազմող 1500  նժույգները  նախկինում  պահվել են պալատից դուրս գտնվող ախոռներում:

Փարիզի  33 –րդ ամառային  համաշխարհային մարզահանդեսի ավարտից հետո ժամանակավոր, օժանդակ շինությունները դուրս կհանվեն և ճարտարապետական այդ կոթողը կրկին կունենա իր պատմական տեսքը:

 

 

Այլ նորություններ