Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Երևանում

14:11 - 14 Հուն, 2016

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի ղեկավարությամբ` հավաք է անցկացնում Երևանում:

«Երևանյան հավաքին մասնակցում է 25 ըմբիշ: Հիմնականում մեծահասակներն են: Նախապատրաստվում ենք հունվարի 29-31-ը Բուլղարիայում կայանալիք Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի անվան միջազգային մրցաշարին: Այնուհետև կվերադառնանք և կրկին  հավաք կանցկացնենք Երևանում»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ Սամվել Գևորգյանը:

Հավաքը մեկնարկել է հունվարի 14-ին և կեզրափակվի հունվարի 28-ին:

ՀԱՕԿ լրատվության բաժին

 

 

Այլ նորություններ