ՄՕԿ – Ի ՆԱԽԱԳԱՀԸ ԿՄԵԿՆԻ ՏՈԿԻՈ

12:45 - 12 Նոյ, 2020

Միջազգային օլիմպիական կոմիտեի  / ՄՕԿ /  նախագահ Թոմաս Բախը նախատեսել է նոյեմբերի 15 –ին եռօրյա այցով մեկնել  Տոկիո։ Նա այդկերպ ցանկանում  է ուղերձ փոխանցել Ճապոնիայի կառավարությանը, այդ երկրի ժողովրդին և հայտնել , որ ՄՕԿ –ը հավատարիմ է անվտանգ  խաղերի անցկացման սկզբունքին։

ՄՕԿ –ը մինչեւ 2024թ․ ռազմավարության զարգացման շրջանակներում 25% -ով կավելացնի մարզիկների ֆինանսական աջակցության ծրագրի բյուջեն։ 16% -ով կմեծանա   << Օլիմպիական համերաշխության >>  հիմնադրամի բյուջեն  և կկազմի 590 մլն դոլար։

ՄՕԿ –ի նախագահի կարծիքով  կորոնավիրուսի ճգնաժամը կարևոր դաս տվեց, այն է ՝  պետք է ավելի համախմբված լինել: 

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի  / NBA / խաղացողները կկարողանան մասնակցել Տոկիոյի  խաղերին, իսկ վերջերս Տոկիոյում  կայացած սպորտային մարմնամարզության  միջազգային մրցաշարը ապացուցեց , որ Ճապոնիան կարող է լիարժեք  կազմակերպել և անցկացնել խոշոր մրցումներ ՝  նույնիսկ մերօրյա  սահմանափակումների ժամանակ։

Այլ նորություններ