Միջազգային օլիմպիական կոմիտեի / ՄՕԿ / նախագահ Թոմաս Բախը բացառում է Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերը հետաձգելը կամ չեղարկելը: Մենք վճռական ենք ապահով ու հաջող խաղեր անցկացնելու հարցում։ Այս մասին նա հայտարարել է ճապոնական Kyodo գործակալությանը տված հարցազրույցում։
Բախը նշել է , որ խաղերի կազմակերպիչների համար առաջնահերթությունը մասնակիցների անվտանգությունն է ։ Բացառված չէ հանդիսականների թվի նվազեցումը, նույնիսկ առանց երկրպագուների անցկացումը: Անդրադաձ է եղել նաև Պեկինում 2022թ․ անցկացվելիք ձմեռային օլիմպիական խաղերին։ Դրանք պետք է ընթանան ծրագրի համապատասխան։
ՄՕԿ –ի նախագահի տված հարցազրույցը միանշանակ չի ընդունվել: Խաղերի կայացման շուրջ լրատվամիջոցներում շատ են կողմերի և դեմերի մասին պատմող հրապարակումները: Հակասությունների պակաս չկա: Պատճառը մեր մոլորակի բնակչությանը խուճապի մատնած կորոնավիրուսն է: