ՍԵՈՒԼԻ ՀԱՄԱԺՈՂՈՎՈՒՄ

11:28 - 17 Հուն, 2020

Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի   / АNOC /   և  Կորեայի  օլիմպիական կոմիտեի  համատեղ որոշումով АNOC - ի գլխավոր ասամբլեան կանցկացվի Սեուլում,  2021 թ․ հոկտեմբերի 26-27-ը։

Ժամկետը ընտրվել է այն սկզբունքով, որ դա չհամընկնի խոշոր մարզական իրադարձությունների հետ: 

Օրակարգում գլխավոր հարցերը  կլինեն Տոկիոյի  ամառային օլիմպիական  խաղերի ամփոփումը ,  Պեկինի ՝ ձմեռային և Փարիզի ՝ ամառային օլիմպիական խաղերի կազմակերպիչների զեկույցները : 

Համաժողովը  հնարավորություն կտա վերամիավորել ազգային օլիմպիական կոմիտեներին ու  նպաստել օլիմպիական շարժմանը։

Ավելի վաղ, ասոցիացիան որոշում էր կայացրել օժանդակել ԱՕԿ-ներին ՝ Տոկիոյի խաղերի մեկնարկներին նախապատրաստվելու մասին: Այդ միջոցառման արդյունքները  նույնպես կամփոփվեն  Սեուլում:

 

Այլ նորություններ