ՇԱՆԹ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄՏԱՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ

10:36 - 11 Դեկ, 2020

Շախմատի աշխարհի պատանեկան հեռավար առաջնությանը  մասնակցեցին  նաև Հայաստանի ներկայացուցիչները։

Ընտրական մրցաշարի  մինչև 18 տարեկանների պայքարում Շանթ Սարգսյանը 7 հնարավորից վաստակեց 5,5 միավոր, գրավեց երկրորդ տեղը և նվաճեց եզրափակիչի ուղեգիր։ Նույն տարիքային խմբում Արթուր Դավթյանը զբաղեցրեց 10-րդ, իսկ Արմեն Բարսեղյանը՝ 14-րդ տեղը։

Մինչև 16 տարեկանների մրցումներում Մամիկոն Ղարիբյանը  10-րդն էր, իսկ Արշակ Մելքոնյանը՝ 31-րդը։

Եզրափակիչը տեղի կունենա դեկտեմբերի 19-21-ը։

 

Այլ նորություններ