ՖԻԴԵ –ի հրապարակումները

11:00 - 01 Մար, 2019

ՖԻԴԵ- ն հրապարակել է  դասակարգման նոր  աղյուսակը: Հայաստանի շախմատիստներ  Լևոն Արոնյանը 12-րդ, Գաբրիել Սարգսյանը 52-րդ, իսկ Հրանտ Մելքումյանը 88-րդ հորիզոնականներում են: Առաջատարը աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն է:

Շախմատի միջազագային ֆեդերացիան նաև  ներկայացրել է  2019թ. Գրան Պրի  մրցաշարերի մասնակիցների կազմըշխարհի չեմպիոնի կոչման քսանմեկ հավակնորդների համար նախատեսված է չորս մրցաշար: Յուրաքանչյուր շախմատիստ կմասնակցի երեք մրցման: Մեր երկրի առաջատար  Լևոն  Արոնյանը կխաղա Մոսկվայի / մայիսի 16 – 30 –ը / , Ռիգայի / հուլիսի 11 – 25-ը /  և Թել Ավիվի / դեկտեմբերի 10 -24 –ը /  փուլերում:

 

ՀԱՕԿ լրատվական բաժին

 

 

Այլ նորություններ