ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՈՒՂԵԳՐԵՐԻ ԱԿՆԿԱԼԻՔՈՎ

12:12 - 19 Հուն, 2021

Հրաձգության միջազգային ֆեդերացիան  / ISSF /  հավանություն է տվել օդամղիչ ատրճանակավարների ՝  Եվրոպայի առաջնության հետաձգմանը: Մրցաշարը պետք է կայանար փետրվարի 26-ից մարտի 6-ը, Ֆինլանդիայի Լոհյա քաղաքում, բայց անցյալ շաբաթ եվրոպական   / ESC / կազմակերպության նախագահությունը այն չեղյալ է  հայտարարել : 

Խնդրի լուծմանը օգնության ձեռք է  մեկնել Խորվաթիայի ֆեդերացիան։ Այդ  երկիրը մայիսի 23-ից հունիսի 6-ը  կհյուրընկալի  ատրճանակավորների և հրացանակիրների  Եվրոպայի առաջնությունը:

Մրցումներին կմասնակցեն  նա օդամղիչ  հրացանի ներկայացուցիչները ։ Նշանակում է  կանցկացվի  մեկ միասնական  մրցաշար: Ընդհանուր առմամբ կխաղարկվի 16 օլիմպիական արտոնագիր: 

ISSF- ը  հուսով է, որ գարնան ավարտին համաճարակի իրավիճակը թույլ կտա եվրոպացի բոլոր մարզիկներին մասնակցել օլիմպիական խաղերի որակավորման փուլին:

Այս առթիվ զրուցեցինք ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ, միջազգային կարգի սպորտի վարպետ, վաստակավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի հետ:

Ասաց, որ հետաձգումն անակնկալ էր, որից թևաթափ չեղանք: Մայիսին կմեկնենք  Լեհաստան / 10 մարզիկ – մարզուհի և երեք մարզիչ /, տեղի հավաքականի հետ համատեղ պարապմունքներ կանցկացնենք և կմասնակցենք այդ երկրի բաց առաջնությանը: Գործընթացը կարևոր է մեր նշանառուների համար, քանզի նրանք կշփվեն մարզաձևի առաջատար որոշ հեղինակությունների հետ, կրակագծում կփորձեն ետ չմնալ նրանցից ու կհարմարվեն մարզումային և մրցումային նոր պայմաններին:

Գումար խնայելու նպատակով  Լեհաստանից ավտոբուսով մեր թիմը  կմեկնի Եվրոպայի առաջնության մրցավայր ՝ Խորվաթիայի Օսիեկ քաղաք: Այնտեղ զուգահեռաբար կանցկացվեն  աշխարհամասի մեծահասակների և երիտասարդների առաջնությունները: Խաղարկվող մեդալներից բացի, մեծահասակները կվիճարկեն նաև  օլիմպիական ուղեգրեր: Մրցակարգով հնարավոր է, որ մրցաձևերում նույնիսկ 13 –րդը ճանաչվող մարզիկը կամ մարզուհին արժանանա Տոկիոյի խաղերում հանդես գալու պատվին: Ակնկալում ենք ունենալ   երկուական տղամարդ և կին օլիմպիական, - ասաց Ս. Նիկողոսյանը :

 

 

Այլ նորություններ