Երեւանի «Արարատ» հոկեյի ակումբը Բելառուսի բարձրագույն խմբի բաց առաջնությունում տնային երկու հանդիպում ունեցավ այդ երկրի մինչեւ 17 տարեկանների հավաքականի հետ, որից առաջինում զիջեց 3:4 հաշվով, երկրորդում առավելության հասավ՝ 2:1:
Քսանութ խաղից հետո «Արարատը» 52 միավորով 14 թիմերի մեջ 6-րդն է:
Հաջորդ հանդիպումներն «Արարատը» սեփական հարկի տակ կանցկացնի «Բրեստ-2»-ի հետ դեկտեմբերի 18-ին եւ 19-ին:
Լուսանկարը՝ «Արարատ» ՀԱ