Երեւանում ընթացող հանդբոլի Հայաստանի տղամարդկանց առաջնությունում այսօր կայացան նախավերջին տուրի հանդիպումները: Գոլառատ խաղում առաջատար ՖԻՄԱ-ն դժվար հաղթանակ տարավ ԵրՊԻ-ի նկատմամբ` 39-34:
«Գորբունով» ՀԱ-ն տեխնիկական պարտություն կրեց խաղին չներկայանալու պատճառով: Ըստ Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի առաջնության կանոնակարգի` տասը գնդակի առավելություն տրվեց «Վանաձորին» («Վանաձոր» - «Գորբունով» ՀԱ` 10-0):
Օրվա մյուս խաղում «Արցախը» 37-33 հաշվով հաղթեց ԲԿՄԱ-ին:
Այժմ ՖԻՄԱ-ն 8 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: