Այս օրերին Թբիլիսիում տեղացի մարմնամարզիկների հետ համատեղ ուսումնամարզական հավաքն է շարունակում Հայաստանի սպորտային մարմնամարզության կանանց և տղամարդկանց ընդհանուր պատվիրակությունը: Երևան վերադառնալուց անմիջապես հետո մեր առաջատարներից Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Դավթյանը և Արթուր Ավետիսյանը պետք է մեկնեին Դոհա: Անտեղ մարտի 18 – 22 –ը անցկացվելու էր աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլը: Բայց գործուղումը հայտնի պատճառով տեղի չի ունենա:
Մարզաձևի միջազգային ֆեդերացիան նախատեսել է նշած մրցաշարն անցկացնել հունիսի 3 -6 –ը` Դոհայում: