ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԴԱՌՆԱԼՈՒ ՀՈՒՅՍՈՎ

16:00 - 27 Ապր, 2021

Հայաստանի առաջատար աթլետները օլիմպիական խաղերին մասնակցելու հույս են փայփայում:

Հավաքականի գլխավոր մարզիչ Միշա Հայրապետյանը զրույցում  ընդգծեց կապանցի եռացատկորդ Լևոն Աղասյանի, միջին տարածության / 1500 մ. /  գյումրեցի  վազորդ  Երվանդ Մկրտչյանի և  ամերիկահայ  արագավազորդ Ալեքս Դոնիկյանի անունները: Նրանք նախապատրաստվում են նախապես կազմած ծրագրով:

Նշած մարզիկները կմասնակցեն Հունաստանի Կալամանկա քաղաքում  և  Ծաղկաձորում անցկացվելիք  ուսումնամարզական հավաքներին:  

Լուրջ ստուգատես է Եվրոպայի փոքր երկրների առաջնությունը: Այն կմեկնարկի Սան Մարինոյում ՝ հունիսի 5 –ին : Դրան կհաջորդի  Կիպրոսի Նիկոսիայում հունիսի 19 –ին մեկնարկելիք հին աշխարհամասի  թիմային  առաջնությունը:

Հաջողության հասնելու հույսով են Խորվաթիայի Սպլիտ քաղաք մեկնում մրճանետորդուհի Ժաննա Շահնազարյանը և սկավառականետորդ Մանուկ Մանուկյանը: Նրանց << քննությունը >>  կանցկացվի  մայիսի 8 –ին և 9 –ին՝  Եվրոպայի նետորդների գավաթի խաղարկությունում:

Այլ նորություններ