ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՋԱՀԸ` ԿԱՆՆԻ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆՈՒՄ

15:47 - 22 Մայ, 2024

<<  Փարիզ – 2024 >> - ի   oլիմպիական   ջահի փոխանցավազքը  հասել է Կաննի 77 –րդ  կինոփառատոն: Կրակը  կարմիր գորգով  տանելու պատիվը տրված էր  հեռացատկից  պարալիմպիկ խաղերի չեմպիոն Առնո Ասսումանիին: Նա,  և ֆրանսիացի հայտնի այլ   մարզիկներ, խաղերի կազմկոմիտեի նախագահ Թոնի Էստանգեի ուղեկցությամբ  բարձրացել  են փառատոների և կոնգրեսների պալատի ամենավերին աստիճանին։ Փոխանցավազքի  մասնակիցները տոնական սմոքինգով ու  երեկոյան զգեստներով են եղել:

Հատուկ ցուցադրությամբ ներկայացվել է  ռեժիսոր Միքայել Գամրասնիի  << Օլիմպիականներ >> անվանումով վավերագրական ֆիլմը, որտեղ իրենց պատմություններով հանդես են եկել Ֆրանսիայի  օլիմպիական և պարալիմպիկ չեմպիոններ:

Ջահը Հունաստանից  Մարսել էր հասել մայիսի 8-ին: Այնուհետև Ֆրանսիայի տարածքով սկսվել է փոխանցավազքը:

33 –րդ խաղերը Փարիզում կայանալու են հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը:

Մեկնարկին մնացել է 65 օր:

 

 

Այլ նորություններ