Հունվարի 20 – 26-ը Ավստրիայի` մեծությամբ երկրորդ քաղաք Գրացում տեղի կունենա Եվրոպայի գեղասահքի հերթական առաջնությունը: Հայաստանի մարզական դրոշի պատիվը կպաշտպանեն մենասահորդներ Անաստասիա Գալուստյանը, Սլավիկ Հայրապետյանը և Թինա Կարապետյան – Սիմոն - Սենեկալ պարային զույգը: