ԴԱՐՁՅԱԼ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ

10:47 - 12 Հուն, 2023

Խորվաթիայի Օսիեկ քաղաքում անցկացված սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում սահմանված մրցանակներից չորսը նվաճեցին Հայաստանի պատվիրակները:

Ստուգատեսի մրցավարական հանձնախմբի անդամ, ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի սաներից առավել հաջող հանդես եկավ անվանի Արթուր Դավթյանը: Նա ոսկե մեդալ նվաճեց հենացատկում և արծաթե պարգև ՝  նժույգթափերում: Ուրախալի է, որ նժույգթափերում ոսկե դափնեկիր դարձավ Գագիկ Խաչիկյանը: Մեր հավաքականի հաշվեկշռին երրորդ << ոսկին >>  բերեց Արթուր Ավետիսյանը / օղակներ /:

Գովասանքի է արժանի նաև տևական դադարից հետո ասպարեզ վերադարձած Արթուր Թովմասյանը: Նա նույնպես վստահ մրցելույթ ունեցավ որակավորման փուլում / օղակներ / և մտավ եզրափակիչ: Այս անգամ չհաջողվեց մեդալակիր դառնալ, բայց պետք է հավատալ նրա ունակություններին:

Այլ նորություններ