ՉՈՐՐՈՐԴ ԱՐԴՅՈՒՆՔՈՎ

11:37 - 07 Հուն, 2024

Գերմանիայի Մյունխեն քաղաքում անցկացվեց  հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլը։

Բենիկ Խլղաթյանը և Էլմիրա Կարապետյանը մրցավայր մեկնեցին հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի ուղեկցությամբ։

Օդամղիչ ատրճանակով անհատական մրցումներում մերոնք անմասն մնացին մրցանակներից: Բայց խառը զույգերի պայքարում  մեր երկյակը  մտավ եզրափակիչ և վճռական կրակոցներն ավարտեց  չորրորդ տեղով:

Այլ նորություններ