Կարճատև դադարից հետո վերսկսվեց Հայաստանի տղամարդկանց բասկետբոլի առաջնությունը:
«Էրեբունին» անցկացրեց վեցերորդ հանդիպումը մրցաշարում և 110 : 92 հաշվով առավելության հասավ «Ուրարտուի» նկատմամբ:
Դիպուկությամբ աչքի ընկավ հաղթող թիմի խաղացող Վարդան Բիդրոսյանը, որը վաստակեց 29 միավոր: Նա նաև 10 անգամ տիրեց օղակից անդրադարձած գնդակին և կատարեց երեք արդյունավետ փոխանցում:
Վաղը, ժամը 21. 30 –ին, Օլիմպավանում կսկսվի «Արաբկիր» - «Ֆոքսիս» մրցամարտը: